2012թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանագիծը. ԴԱՀԿ ծառայություն

Այսօր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության կայքի փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում քննարկվել ու ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության գործունեության 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքները,   ըստ օրակարգի ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։    Զեկուցվել է, որ 2012թ. առաջին կիսամյակի բռնագանձումները գերազանցել են 7 մլրդ  դրամի սահմանագիծը,  հարուցվել է 51.447 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  42.761-ի դիմաց, աճը կազմել է 120%:

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 7.123.852.314 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում բռնագանձված 6.847.682.942 դրամ գումարի դիմաց։ Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 1.294.121.623 դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 2.877.950.188 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝  1.055.706.259 դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 846.656.005 դրամ: Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով հարուցվել և ընթացք է տրվել 9.576 կատարողական վարույթների: Ավարտված և կարճված կատարողական վարույթների աճը կազմել է 104%:

Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի ու մարզային ստորաբաժանումների պետերն ու նրանց տեղակալները ընդմիջվել է Միհրան Պողոսյանի մամուլի ասուլիսով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել