Եվա Ռաուսինգի մարմինը, որը Tetra Pak ստեղծող ընտանիքի անդամ էր, հայտնաբերել են մահացած իր լոնդոնյան Բելգրավիա թաղամասում գտնվող տանը: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրա մահվան պատճառը դեռ անհայտ է:
Լոնդոնյան ոստիկանության բաժնի մամլո խոսնակը տեղեկացրել է, որ Ռաուսինգի մահվան կապակցությամբ ձերբակալվել է 49-ամյա մի տղամարդ: Նա նաև կասկածվում է թմրանյութեր պահելու մեջ:
Այժմ ոստիկանությունը հսկում է դեռ անհայտ հանգամանքներում մահացած կնոջ տան շրջակայքը:
Ոստիկանությունը հայտնում է, որ այդ տանը կատարվել է զննում` թմրանյութեր հայտնաբերելու մտադրությամբ, սակայն հայտնաբերել են Եվա Ռաուսինգի մարմինը:
Տեղեկացնենք, որ 2008 թվականին Ռաուսինգը և իր ամուսին Հանս Քրիստիան Ռաուսինգը ձերբակալվել էին հերոին և կոկային պահելու համար, որը հայտնաբերել էին նրանց տանը: Սակայն հետագայում նրանց մեղադրանք չառաջադրվեց: