Գերմանիայի իշխանությունները նախկին ԽՍՀՄ-ում ապրած ևս 80 հազար հոլոքոստի զոհ հրեաների կվճարեն փոխհատուցում:
Գերմանիայի կառավարությունը և Հրեական նյութական պահանջատիրությունն ընդդեմ Գերմանիայի հանձնաժողովը որոշել է այդ նպատակներով հատկացնել 245 միլիոն եվրո:
Ինչպես հայտնում է «Deutsche Welle»-ն` նախկին ԽՍՀՄ-ի տուժած հրեաները կստանան միանվագ 2556 եվրո և ամսեկան թոշակ 300 եվրոյի չափով: