Էստեղ փաստաբանները մեզ ոչ մի առումով չեն կարող օգնել, սա քաղաքական պրոցես ա. Շանթ Հարությունյանի հայտարարությունը
«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և մյուսների գործով այսօր նշանակված առաջին դատական նիստին 14ամբաստանյալներից մի քանիսի պաշտպանները չէին ներկայացել: Նրանք միջնորդել էին դատական նիստը հետաձգել` աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Պաշտպաններից մեկն էլ չէր ներկայացել արձակուրդում գտնվելու պատճառով: Շանթ Հարությունյանը դատարանում հայտարարեց ու կոչ արեց գործով մյուս ամբաստանյալներին հրաժարվել փաստաբանների մատուցած ծառայություններից` հիմնավորելով, որ իրենց կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի և պաշտպաններն այդ գործում անզորն են:
Մանրամասները՝ տեսանյութում: