Ֆինանսների նախարարության լրատվության բաժնի աշխատակիցներն այսօր պարզել են, որ հունիսի 6-ից ազատվել են աշխատանքից

Աշխատանքային օրն ավատվեց դեռ չսկսված….Այսօր մենք՝ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր աշխատակիցներս տեղեկացանք, որ ս. թ. հունիսի 6-ից (խնդրում եմ ուշադրություն դարձնել ամսաթվին) ազատված ենք զբաղեցրած պաշտոններից վերակազմակերպման արդյունքում, և այդ պաշտոններում ամենայն հավանականությամբ կնշանակվեն, կամ արդեն նշանակվել են ՊԵԿ-ի համանուն ստորաբաժանման աշխատողները:

Թե ինչպես է ստացվում, որ վերակազմակերպվում է ՊԵԿ-ը, բայց այդ կապակցությամբ աշխատանքից զրկվում են բացառապես ֆինանսների նախարարության աշխատողները, ես որ չեմ հասկանում…Թեպետ վստահ եմ՝ օսլայած օձիքով, արագախոս մի գերմասնագետ (ընդհանրական կերպար է) կկարողանա երկարաշունչ, ոչինչ չասող, բայց շատ ճշմարտանման պատասխան գտնել: Բայց եթե նույնիսկ պարզվի, որ իրականում վերակազմակերպվողը ֆիննախն էր, այնուամենայնիվ հիշեցնեմ, անգամ այդ պարագայում՝ <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ մարմնի վերակազմակերպումը քաղծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, իսկ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում՝ առավել երկար քաղծառայության ստաժ ունեցողին… մեր բաժնում բոլոր աշխատողներն ունեն իրենց պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն դասային աստիճաններ և միջինում մոտ ինը տարվա քաղծառայության ստաժ:

Մի խոսքով հեքիաթները, թե քաղծառայողները պաշտպանված են օրենքով, բարի ավարտ չունեցան.

Ինչևէ… մեր նոր կառավարությունը բոլորովին վերջերս իր գործունեության ԳԵՐակայություն հռչակեց ՔԱՂԱՔԱՑՈՒՆ.…Ու չնայած կարծես թե քաղաքացին ԳԵՐնախարարությունում ԳԵՐակայություն է միայն թղթի վրա և դանակի սայրին, եթե այնուամենայնիվ վերը նշվածն ընդամենը ԳԵՐխոսքեր չեն, թող որ դրան հասնելու ճանապարհին ներելի լինեն նման սայթաքումները…. Ի վերջո բաժնում ընդամենը երեք աշխատող են. հաստատ մեծ կորուստ չի, երբ կարևորը եզրույթներում ԳԵՐ նախածանցն է…

Հ. Գ. Հիմա շատերը կմտածեն՝ դե այդպես էլ պիտի լիներ, հո երկու բաժին չէին պահելու պարզ է, որ պիտի նախընտրեին իրենց ծանոթ, վստահելի կադրերին…Երևի… Վաղուց արդեն բոլորս վարժվել ենք ապրել չգրված օրենքներով, ոչ մի բանից չենք զարմանում, չենք զայրանում, հաշտ ու խաղաղ հարմարվում ենք… Այս ամենը գրելու անհրաժեշտություն էլ միգուցե չլիներ, եթե ֆիննախի ներկայիս ղեկավարությունը գոնե PR նկատառումներով սեփական բարի համբավի մասին մտահոգվեր… ֆինանսների նախարարությունում աշխատում ենք ավելի քան ինը տարի, այդ ընթացքում հինգ նախարար է փոխվել, կարելի էր գոնե կանչել, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հաջողություն մաղթել, բայց քար լռությունն այդպես էլ ոչ ոք չխախտեց….

Վերջում մի բարեկամական խորհուրդ ևս….երկաթե վարագույրներն արդեն վաղուց նորաձև չեն. չնայած ամեն ինչ մեզանից հույժ գաղտնի էր պահվում, բաժնի կրճատման մասին տեղեկությունը մեզ հայտնի էր դարձել ի սկզբանե….փոխեք Ձեր գործելաոճը, եթե ցանկանում ենք ինչ-որ բանում հաջողել…..Ձեզ հաջողություն ենք մաղթում….

Գրառումը` ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սոֆի Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

10317753_740935379283659_3059614244422511962_o (1)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել