Հարավային Կորեայի առաջնորդի` Լի Մեն Բակի ավագ եղբայրը ձերբակալվել է կաշառակերության մեղադրանքով: Այս մասին հայտնում է bbc. co. uk կայքը:
Համաձայն դատախազության` Լի Սան Դիկը 2007 թվականից կաշառք է վերցրել երկու բանկերի ղեկավարներից, ովքեր հույս են ունեցել այդ եղանակով խուսափել պատժից հերթական ստուգումների ժամանակ:
Ինչպես հավաստիացնում է հետքննական մարմինը` նախագահի եղբայրը բանկերի ղեկավարներից ստացել է ավելի քան 500 հազար դոլար:
Դատարանում Լի Սան Դիկին հանդիպել են այդ բանկերի տուժած հաճախորդները: Վրդովված ներդրողները ձվեր են նետել նախագահի եղբոր վրա: