«Սյունիքի մարզում կոռուպցիոն ռիսկեր առավել շատ առկա են պետական կառավարման և տեղական ինքակառավարման ոլորտներում, իրավապահ մարմիններում: Ըստ էության` կրթության, առողջապահության ոլորտների հետ կապված առանցքային բողոքներ մենք չենք ստացել»,- iravaban.net կայքի հետ զրույցում տեղեկացրեց Սյունիքի ՇՊԱԿ-ի համակարգող/ իրավախորհրդատու Արշավիր Խալափյանը:
Վերջինիս խոսքով` մարդիկ իրենց կենտրոն դիմում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած խնդիրներով, քաղաքացիական իրավունքին առնչող խնդիրներով, աշխատանքային վեճերով և այլն: իրենց էլ մարդկանց իրավուքների և շահերի պաշտպանությունն իրականացում ենք տարբեր եղանակներով` բանավոր խորհրդատվությամբ, փաստաթղթեր կազմելով, տարբեր մարմիններում քաղաքացիների իրավունքները և շահերը ներկայացնելով: Ինչպես նաև իրականացնում են համայնքային հանդիպումներ, դասընթացներ, տեղեկատվական թերթիկների բաժանում: Փորձում են հեռուստահաղորդումների միջոցով ակտիվացնել հասարակությանը և բարձրացնել իրազեկության մակարդակը:
«Մարզում չենք կարող ասել, որ լիարժեք տեղեկացված են իրենց իրավունքներից: Բայց մեր կարծիքով էականն այն է, որ մարդկանց մոտ մենք չենք տեսնում հավատի, ցանկության, կամքի լիարժեք առկայություն, որպեսզի կարողանանա իրենց տեղեկացված լինելու արդյունքում առարկայական արդյունքի հասնել»,- նշում է իրավախորհրդատու Խալափյանը:
Սյունիքնի ՇՊԱԿ-ը Հայսատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվում է 2010 թվականի օգոստոսից: Այս տարիների ընթացքում Արշավիր Խալափյանը հավաստիացնում է, որ բազմաթիվ հաջողված պատմություններ են ունեցել կապված տարբեր գերատեսչական մարմինների հետ, որոնք լուծվել են հօգուտ քաղաքացիների:
Նունե Հովսեփյան