ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հունիսի 11-ին տեղի կունենա քննարկում Սևանա լճից լրացուցիչ ջրի բացթողումների և դրա հետևանքով առաջացած խնդիրների շուրջ։
Քննարկմանը կմասնակցեն բնապահպանական խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ և իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ։
Հանդիպումը տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում (Պուշկինի 56ա) ժամը 11.00-ին։