«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոխվելու է «Վերնիսաժի» կրակոցների հեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:
«Ժամանակ»-ին երեկ Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրել է, որ «Վերնիսաժի» կրակոցներից տուժած երիտասարդները՝ Վալերի Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը, դեռ հիվանդանոցում են, նրանց նկատմամբ հսկողությունը շարունակվում է և դեռ որևէ քննչական գործունեություն չի կատարվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: