Երբ որ Գագիկ Բեգլարյանին չբռնեցին մարդուն ծեծելու համար, բոլորը հասկացան, որ կարելի է մարդ ծեծել ու հանգիստ ապրել: «Այդ թվում «գերմանացի Ռուբենը, իսպանացի Արթուրը» կամ այլք: Երբ որ երկրում չկա պատիժ, ամեն ինչ կարելի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը` անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանության դեպքին:
Վահրամ Սահակյանի խոսքով` իրենից երբ առաջին անգամ կարծիք են հարցրել «Հարսնաքար»-ում տեղի ունեցած ծեծկրտուքի մասին, սխալ ինֆորմացիա են տվել, քանի որ վերջինս մտածել է, թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն է մարդ ծեծել: Երբ ավելի ուշ սթափվել է քնից, հասկացել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մարդ չէր ծեծի, այլ կձերբակալեր:
«Թող բոլորն էլ ունենան կայք, բայց թող ապատեղեկավություն չտարածեն»,- նշեց հրապարակախոսը:
Վերջինս անդրադառնալով նաև մամուլում տարածված նյութերին, թե իրեն դաժան ծեծի են ենթարկել, նշեց, որ ինքը կատակել է, և, գուցե, կատակն այնքան էլ հաջող չի ստացվել: