«Lulz Security» հաքերային խմբավորումը համացանցում տեղադրել է NASA-ի աշխատակիցների անձնական տվյալները. 40 աշխատակիցների անունները, հասցեները և հեռախոսահամարները:
Այդ մասին իրենց Twitter-ի էջում գրել են «Anonymous» հաքերային միության անդամները: Նրանց խոսքերով այս գործողությունները մտնում են «Anti Security» գլոբալ ծրագրի մեջ, որը սկսել են 2011 թվականի հունիս ամսից:
Խմբավորման անդամները հիմնականում զբաղվում են փակ պաշտոնական ինֆորմացիայի բացահայտմամբ:
Նրանք արդեն հաջողացրել են կոտրել բրիտանական կառավարության էջը, Apple ընկերության սերվերը, այլն: