Քահանային ծեծած տղամարդուն ազատել են քրեական պատասխանատվությունից

Սան-Ֆրանցիսկոյի բնակիչը, ով խոստովանել էր, թե ծեծի է ենթարկել իր ու եղբոր նկատմամբ մոտ չորս տասնամյակ առաջ սեռական ոտնձգություններ կատարած քահանյին, արդարացվել է Սան-Խոսեի դատարանի կողմից: Վճիռն անակնկալ է եղել Ուիլյամ Լինչի համար, ով սպասում էր, որ իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն: Երդվյալ ատենակալների խումբը, որոնց թվում 10 տղամարդ եւ երկու կին, որոշում են կայացրել, որ Լինչը մեղավոր չէ 2010թ. հայր Ջերըդ Լինդնըրի վրա կատարած հարձակման համար:

Քահանան մեղադրվում էր տարիներ առաջ մեկ տասնյակից ավելի երեխաների, այդ թվում սեփական զարմիկների նկատմամբ կատարած սեռական ոտնձգությունների մեջ: Երդվյալ ատենակալներից միայն ութը մեղավոր են ճանաչել Լինչին վերջին կետով, եւ դատավոր Սանտա-Կլարա շրջանի Գերագույն դատարանի դատավոր Դեւիդ Սենան որոշել է, որ դատական հետապնդումը Ուիլյամ Լինչի նկատմամբ դադարեցվում է:

Շրջանային դատախազ Ջեֆֆրի Ռոզենը նշել է, թե իրենք առաջիկայում կքննարկեն Լինչի դեմ նոր մեղադրանք առաջադրելու հավանականությունը: «Ես կարծում էի, որ կհայտնվեմ դատարանում,- ասել է Լինչը դատական նիստից հետո եւ հավելել,- Ես երջանիկ եմ եւ զարմացած: Մեզ հաջողվեց պատռել հայր Լինդների դիմակը»: Նա նաեւ կոչ է արել կրոնավորների կողմից սեռական ոտնձգության ենթարկված բոլոր անձանց պատմել այդ մասին, սակայն բռնություն չգործադրել նրանց նկատմամբ:

Քահանա Լինդների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները տեղի են ունեցել 1974թ. կաթոլիկ ճամբարում:

amga.TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել