Այսօր «Հարսնաքարում» կրկին մոմավառություն էր կազմակերպվել Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված եւ հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ:
Այս անգամ ոստիկանները եւ կարմիրբերետավորները շրջափակել են ռեստորանային համալիրը՝ արգելելով մարդկանց մոտենալ «Հարսնաքար»-ին՝ մոմավառությունն ավելի մոտից իրականացնելու համար: Դրա հետևանքով մոմավառության մասնակիցների և օրինապահների միջև բախում է տեղի ունեցել:
Բողոքի ակցիայի մասնակիցները դրանից հետո շարժվել են Ավանում գտնվող Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ: Այնտեղ ևս վանկարկելով՝ «Նե-մեց՝ մար-դաս-պան»: iravaban.net-ի թղթակցի փոխանցմամբ՝ այնտեղ ևս ոստիկաններ են եղել:
Ի դեպ, մասնակիցներից շատերը պնդել են, որ ակցիայի ժամանակ ռեստորանի տարածքում է եղել Հայրապետյանը, ով Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի հետ կարճ խոսակցությունից հետո հարվածել է վերջինիս: