Վաղը` Վահե Ավետյանի մահվան յոթօրհնեքի կապակցությամբ կրկին նախատեսվում է մոմավառություն անցկացնել «Հարսնաքարում»:
Անդրադառնալով մոմավառությանը՝ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Ֆեյսբուքում գրել է.
«Մարդկային կորուստ, սուգ, մոմավառություն… Մի խորհուրդ, որը պահանջում է լուռ, վեհ, սրբագործված մի շփում, որը երբեք ու երբեք չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի եւ քաոսի: Դուք պատկերացնու՞մ եք եկեղեցում, մոմավառության, սուրբ պատարագի ժամանակ նման իրավիճակ: Ես տարբերություն չեմ տեսնում, թե մոմավառությունը որտեղ է կատարվում եւ ամենեւին էլ պետք չէ մարդկային կերպարանքը կորցրած ղժժալ, սպառնալ, հարձակվել ոստիկանների վրա, փորձել բարոյականության դասեր տալ նրանց: Ոտնակոխ անելով մոմավառության՝ խոնարհումի ու աղոթքի խորհուրդը, այն դարձնել միտինգ եւ «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել… Մարդկային կորուստ, սուգ, աղոթք, խոնարհում, մոմավառություն… Քրիստոնեաբար աղոթենք բոլորս, մեզ պահենք աստվածահաճո, աղոթենք առ Աստված եւ ներում հայցենք բոլորս մեր մեղքերի թողության համար: