Հուլիսի 5-ին Արգենտինայի նախկին նախագահը և զինվորական դիկտատորը 50 տարվա ազատազրկման է դատապարտվել երեխաներ գողանալու մեղադրանքով:
Դատավորները 86-ամյա Խորխե Վիդելանին մեղավոր են ճանաչել փոքր երեխաների և հղի կանանց գողանալու մեղադրանքով, որոնք ծնվում էին ոչ պետական հիվանդանոցներում առանց առանձնակի ուշադրության:
Ընդհանուր առմամբ նրա գործունեությունից 30.000 մարդ է տուժել:
Սակայն նա չի ընդունում իր մեղքը, այլ ընդհակառակը, ասում է, որ ինքը քաղաքական ռեժիմի զոհն է դարձել: