Ամուսնալուծության մասին համատեղ դիմումում պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձհամաձայնությունը, և պետք է նշվեն նաև հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ),ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.
բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.
գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո.
դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ըստ Քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի՝ ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում ենամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:
Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղդիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասինառանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինիօրենքով սահմանված կարգով: