Ուրախալի լուր.14-ամյա երեխան գտնվել է

Ինչպես տեղեկացրել էինք` ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել էր մանկատունն ու անհայտ կորել:
ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 10-ին, ժամը 18.10-ին, Ա. Զախարյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խորենացու փողոցի հարակից այգում:

Ոստիկանության փոխանցմամբ՝ 14-ամյա տղան բացատրություն է տվել, որ ապրիլի 3-ից 10-ն ընկած ժամանակահատվածում թափառել է Երևան քաղաքի փողոցներում և գիշերել նշված այգում: Արևշատ Զախարյանը հանձնվել է Գավառի մանկատուն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել