ԱՍՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Թերթի փոխանցմամբ՝ քվեների 12 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ ընդունված բանաձևը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևը շրջանառության մեջ էին դրել ԱՍՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Մենենդեսը և հանրապետական սենատոր Մարկ Քըրքը։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: