ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Իգոր Զարգարյանը և Վարդուհի Պետրոսյանը ազատվել են վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Իգոր Զարգարյանին և Վարդուհի Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։