Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանել է «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած նստացույցի վայր: Նա առաջարկել է 100 հոգու բարձրանալ Ֆինանսների նախարարության դահլիճ և իրենց հուզող հարցը քննարկել այնտեղ:
Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությանը հրավիրեց երկխոսության:
«Մենք պատրաստել ենք առաջարկություններ և այն աշխատանքային խումբը, որ ստեղծվել է պատրաստ է պատասխանել Ձեր հարցերին»,- ասաց նախկին վարչապետը:
Ըստ նրա` իրենք չեն կարող օրենսդրական փոփոխության խնդիրը հրապարակում քննարկել: Նա կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիան և երկխոսության ճանապարհն ընտրել: Իր հայտարարությունից հետո` ոստիկանների ուղեկուցությամբ հեռացավ:
Լուսանկարը` azatutyun.am-ի