Վերջապես Ֆինանսների նախարարությունը արձագանքեց քաղաքացիների կոչերին: Նախարարության աշխատակազմի ղեկավարը Երևանի ոստիկանապետի հետ միասին փորձում էր համոզել քաղաքացիներին բացել ճանապարհը և հավաքվել Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ: Այդ պայմանով ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը կհանդիպի քաղաքացիներին:
Սակայն ակցիայի մասնակիցները մերժում ենք այդ կոչը` նշելով.
«Ի՞նչ տարբերություն իր համար, թե որտեղ կհանդիպենք, թող իջնի էստեղ: Մենք ավելի շատ ենք: Հրաժարվում ենք ճանապարհը բացել»: