Ո՞ր դեպքում և ե՞րբ Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հանրապետության Նախագահն անձեռնմխելի է:

Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Նույն իրավական ակտի համաձայն` իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել