Այսօր ՀՀ ՍԴ-ն կքննարկի Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այն որոշումը, ըստ որի` այս տարածքից պատգամավոր է ընտրվել Սամվել Ալեքսանյանը:
Փաշինյանը պահանջել է իրեն ճանաչել թիվ 7 ԸՏ-ից ընտրված պատգամավոր: «Ստեղծվել է մի իրավիճակ, որ հուլիսի 3-ին ոչ թե որոշվելու է Նիկոլ Փաշինյանին թիվ 7 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր ճանաչելու հարցը, այլ ՍԴ-ն պետք է կողմնորոշվի` անձամբ զբաղվել ընտրակեղծարարությամբ եւ պահպանե՞լ Սամվել Ալեքսանյանի մանդատը, թե` ոչ»,-գրում է «Հայկական ժամանակ» թերթը: