«Իրավական շաբաթ» #9
Իրավաբան.net-ն ամփոփում է անցնող շաբաթը. իրավական կարևոր իրադարձությունները մեր դիտանկյունից:
- Արդարադատության ակադեմիան բացել է իր դռները: Ինչպիսի՞նն է ավելի քան 844 միլիոն դրամ արժեցած կառույցը ներսից:
- Հայաստանի վարչապետը հիշել է ամիսներ շարունակ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնությանը: «Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը»:
- Ի՞նչ են պատասխանել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները
- Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է Քեմբրիջի շրջանավարտի և նրա ընկերների գործով որոշումը: «Ես ակնկալում եմ Վճռաբեկ դատարանից արդարացման դատավճիռ»:
- Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի բացառում Փաստաբանական դպրոցի միավորումն Արդարադատության ակադեմիայի հետ: Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը հակադարձում է:
- Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ. իրազեկման սեմինարները շարունակվում են:
- Քննիչը մերժել է սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հոր նկատմամբ քրեական գործ հարուցելը:
- Որո՞նք են իրավաբանական կրթության բացթողումները Հայաստանում և ի՞նչ վտանգ են ներկայացնում այդ բացթողումները քրեական արդարադատության համակարգում: