Ֆիննախ-ի շենքի մոտ լարված իրավիճակ է․Կարմիր բերետավորները ևս այնտեղ են
Այսօր` մարտի 7-ին, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Ֆինանսների նախարարության մոտ` այդ կերպ իրենց բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի «ապօրինի գործողությունների» կապակցությամբ:
«Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելովաշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:
Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսներինախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:
Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէսահմանազանցում»,- ասված էր նրանց ավելի վաղ տարածած հայտարարության մեջ: