Այս պահին Հանրապետության նախագահի նստավայրի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ շարունակում են ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիան, որը մեկնարկել է երեկ երեկոյան «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:
Ակցիայի մասնակիցներն առաջնահերթ պահանջում են հանրապետության նախագահին զրկել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանին պատգամավորության մանդատից:
Քաղաքացիները բացականչում են «Նեմեց մարդասպան», «Նեմեց վիժվածք», «Նեմեց սրիկա» և պահանջում արդար դատաքննություն Վահե Ավետյանի գործով:
Հիշեցնեք, որ 35-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր: Նա դաժան ծեծի էր ենթարկվել «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին ռեստորանի անվտանգության աշխատակցի եւ ԱԺ պատագամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամների կողմից:
Ակցիայի մասնակիցները նախագահի նստավայրի մոտից շարժվում են դեպի Կառավարության գլխավոր մասնաշենք: