Քաղաքացիների կողմից պետության ներսում ուժի յուրաքանչյուր գործադրում պետք է դիտարկել ոտնձգություն պետական իշխանության նկատմամբ: Նման դեպքերում անհրաժեշտ է ավելի խիստ լինել մեղավորների նկատմամբ, ոչ թե այն ներկայացնել ընդամենը ծեծ կամ քաշքշուկ: «Ամենակարևորը պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը: Յուրաքանչյուրը պետք է հասկանա` ուժի գործադրումը պետության մենաշնորհն է: Երկրի ներսում ոչ ոք իրավունք չունի ուժ գործադրել»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի ենթարկվածների դեպքին, և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանի մահվան հանգամանքի:
Հույս հայտնելով, որ այլևս նման դեպք տեղի չի ունենա, նախարարը նշեց, որ հանրային օբյեկտների անվտանգության պահպանության ուղղությամբ օրենսդրական հստակեցման խնդիր կա’:
Հրայր Թովմասյանի խոսքով` լավ ճանաչելով Ոստիկանապետին, գիտի, որ նա հետևողական է լինելու դեպքի բացահայտման ուղղությամբ, պատժվելու են բոլոր մեղավորները:
Նունե Հովսեփյան