«Արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգ և վերլուծություն իրականացում» ենթադրամաշնորհային ծրագրի (ԵԾ) ամփոփիչ հանրային քննարկանը ներկայացվեցին 2024-2025 թթ․ արդարադատության ոլորտի բյուջեի մոնիթորինգի արդյունքները։
Այն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:
Քննարկմանը ներկա էին տարբեր գերատեսչություններից, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ։
Ծրագրի ղեկավար, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը ներկացրեց ենթադրմաշնորհային ծրագրի հիմնական նպատակները և կատարված աշխատանքները՝ շնորհակալություն հայտնելով պետական մարմիններին համատեղ աշխատանքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։