Միջադեպ դատարանում. պաշտպանը պահանջում է դահլիճում լռություն պահպանել
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 6-ին կայացավ ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստը:
Երբ վկա Միշա Ջանազյանին հարցեր էր տալիս ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը, դատարանի դահլիճից միջամտեց Լյուքս Ստեփանյանի հորեղբայրը՝ Մուրադ Մուրադյանը: Սկսվեց վիճաբանություն, որին միացավ Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը: Պաշտպան Սարգսյանը դատարանից պահանջեց սանկցիա կիրառել դատական նիստը խանգարողների նկատմամբ:
Դատավոր Զոյա Զաքինյանը դատարանի դահլիճից հեռացրեց Լյուքս Ստեփանյանի հորեղբորը: Պաշտպան Սարգսյանը պահանջեց դահլիճից հեռացնել նաև Իշխան Ստեփանյանին, ով այդ պահին կամավոր լքեց դահլիճը: Ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությամբ հայտարարվեց տաս րոպե ընդմիջում:
Տեսանյութը` Վահանգ Թամրազյանի