Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի «Աէրացիա» համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը երեկ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է:
Ըստ ԱԱԾ-ի` նա, նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով, «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել եւ ստացել է 200 հազար դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: