Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում:  Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Football-Italia»-ն:

Մխիթարյանի խոսքով 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:

«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն ապրիլի 16-ին կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին, որին առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել