Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե Ձեր վարկը դասակարգված է անհուսալի

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, թե ինչպես կարող են քաղաքացիները ստանալ աջակցություն, եթե նրանց վարկը դասակարգված է անհուսալի:

«Եթե ունեք անհուսալի դասով դասակարգված վարկեր, ապա՝

ՔԱՅԼ 1։ Ստուգեք, որ Ձեզ վարկ տրամադրած բանկը կամ վարկային կազմակերպությունը լիցենզավորված է Կենտրոնական բանկի կողմից (հղում՝ https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx )։

ՔԱՅԼ 2։ Համոզվեք, որ Ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։

ՔԱՅԼ 3։ Գրանցված աշխատանք ունենալու դեպքում՝ մուտք գործեք https://e-social.am/services  հարթակ, սեղմեք «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա և ընտրեք «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

«Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Ծրագրի շահառու դառնալու դեպքում Ձեր աշխատավարձից հարկվող եկամտահարկը կուղղվի Ձեր անհուսալի վարկերի մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։  Ձեր աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել