Սերժ Սարգսյանը երբ խոսում է, մեր վարկանիշը բարձրանում է, առաջարկում եմ՝ ընտրություններին իր դեմքով հանդես գալ. Ալեն Սիմոնյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նա երբ մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է, ես նույնիսկ առաջարկում եմ պարոն Սարգսյանին իր դեմքով հանդես գալ ընտրություններին, մասնակցել Հանրային հեռուստատեսության բանավեճին, որ նախատեսված է օրենքով, քարոզարշավ անցկացնել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը՝ «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»:

«Քաղաքական գործչին, որը նման հայտարարություններ է անում ճիշտ տրամաբանությունը դա է: Ինչ վերաբերում է այդ բառերին՝ «կապիտուլյանտ» և այլն, մենք արդեն ասել ենք՝ ինքն արդեն հայ ազգի կողմից մերժված եզակի անձնավորություն է: «Կապիտուլյանտն» էլ է ինքը, որովհետև այն ամեն ինչը, որ նա արել է Հայաստանի բանակի հետ, այն ինչ-որ արել են Ղարաբաղի հետ, կարծում եմ, այնպես չի, չէ՞, որ մի գիշերվա հետևանք էր 2020-ին տեղի ունեցածը»,- ասաց Սիմոնյանը:

Սիմոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Սարգսյանը պետք է խոսի ու իր դեմքով մասնակցի ընտրություններին. «Թող խոսի, իր դեմքով թող մասնակցի ընտրություններին ավելի մեծ լավություն մեզ արած չի լինի»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Ինչ մնում է երրորդ նախագահի հայտարարություններին, իրենք միացել են իշխանության դեմ բոլոր ակցիաներին, նրանց հեռացնելու դեմ պայքարին, Սիմոնյանն ասաց. «Ինչին ուզում է թող միանա, այս 5-6 տարի է միանում են, անընդհատ թող միանան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել