Դատախազությունը Սուրիկ Գրիգորյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ, տրանսպորտային միջոց

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում,  1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում. 
  • Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք.
  • ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել