Շարունակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք

Ապրիլի 12-ինշի մարզ:

Մարզային այցի երկրորդ օրը Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման  աշխատանքներին: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան   25 մլն եվրո, իրականացվում է ՀՀ Կառավարության և ԵՄ համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թ. սեպտեմբերին,  ավարտը նախատեսվում է 2026 թ.-ին: Արդյունքում՝ կստեղծվի  միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր մաքսային սահմանային անցակետ:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս: Նշվել է, որ Կապան, Գորիս քաղաքներում և Շվանիձոր բնակավայրում իրականացվել են էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության 3 տեղամասերի վերանորոգման, զենքի պահասենյակների և անհրաժեշտ այլ գրասենյակային գույքով և տեխնիկայով կահավորման աշխատանքներ, որի համար հատկացվել է  ավելի քան 70 մլն  դրամ:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայր, զրուցել տեղի բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ է դեպի Նռնաձոր ավտոճանապարհի կառուցումը: Մեկնարկել են նաև բնակավայրում նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել