Հայկ Բաղդասարյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ապրիլի 4-ին հրաման է ստորագրել, որով Հայկ Բաղդասարյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության պետ Գ. Աֆրիկյանի՝ 2025 թվականի ապրիլի 2-ի N /29.1.2/22103-2025 գրությամբ ներկայացված առաջարկությունը. հրամայում եմ՝

Հայկ Սուրենի Բաղդասարյանին 2025 թվականի ապրիլի 7-ից նշանակել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել