44-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ապրիլի 10-ին Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու։ Նրա ավտոմեքենայի սրահում մարիխուանա, սպիտակ փոշենման զանգված, մեթադոնի լուծույթ, ներարկիչ և դեղահաբեր կային։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել