Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապրիլի 8-ի որոշմամբ Արմինե Վոլոդիայի Անտոնյանն ազատվել է «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Քաղքապետը մեկ այլ որոշում է ստորագրել, որով Էդուարդ Սուրիկի Օհանյանը 2025 թվականի ապրիլի 8-ից նշանակվել է «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում՝ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։