Որո՞նք են նպատակային արձակուրդները

Արձակուրդի տեսակներից է նպատակային արձակուրդը:

Նպատակային են համարվում`
1) հղիության և ծննդաբերության արձակուրդը.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
3) ուսումնական արձակուրդը.
4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.
5) չվճարվող արձակուրդը:
Նպատակային արձակուրդի ժամանակ պահպանվում է աշխատողի աշխատատեղը, բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել