Ո՞ր ժամանակահատվածն է ընդգրկվում ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի մեջ

Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ. (օրինակ՝ օրենքով սահմանված դեպքերում նոր աշխատանք փնտրելու համար գործատուն պետք է աշխատողին տրամադրի ազատ ժամանակ: Այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի աշխատատեղը և միջին աշխատավարձը).
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը (օրինակ՝ հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության).
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել