Երեկ Կառավարության շենքի դիմաց բողոքող քաղաքացիների հետ էր նաև ոստիկանության նախկին մայոր Անդրանիկ Դեմիրճյանը:
Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը:
Տևական ժամանակ է նա փորձում է հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն այդպես էլ հանդիպումը չի կայանում: Անդրանիկ Դեմիրճյանի խոսքով՝ ՀՀ-ում չկա մի ոստիկան, որ մեկը երկուսից տարբերի. «Իմ պահանջն է , որ ես կարողանամ մեր հանրապետության ոստիկանապետին տեսնել: Նա շատ լավ մարդ է՝ նվիրված իր ժողովրդին: Նա պատրաստ է մեր ժողովրդի համար գնա մոմ վառելու»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: