Յուլյա Խարաչենկոն, որն անցյալ ամառ “լուռ ցույց”-ի մասնակցելու համար ձերբակալվել և դատապարտվել էր հնգօրյա վարչական կալանքի, փոխհատուցում է ստացել ապօրինի ձերբակալության համար: Այս մասին հայտնում Մարդու իրավունքների «Վիասնա» կենտրոնը:
Նա 10 մլն ռուբլի փոխհատուցման հայց էր ներկայացրել Մինսկի Պերշամայսկի շրջանային դատարան, Մինսկի Ակրեստսին փողոցում գտնվող կալանավայրում իրեն հասցված բարոյական վնասի համար: Սակայն, դատարանը հաստատեց միայն 1.2 մլն. բելոռուսական ռուբլու և 1 միլիոն դատական ծախսերի փոխհատուցումը: Արդյունքում, տիկին Խարաչենկոն կստանա ընդամենը 240,000 բելառուսական ռուբլու (23 եվրո) փոխհատուցում անօրինական կալանքի յուրաքանչյուր օրվա համար:
Որոշումը բողոքարկվեց է Մինսկի քաղաքային դատարանում, որը դատավճիռը ուժի մեջ թողեց։