Հայտնի «ֆինանսական բուրգ»-ի գործով ամբաստանյալի առողջական վիճակը ծանր է
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «ֆինանսական բուրգի գործով» հերթական դատական նիստը: Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում պատասխանել առաջադրված հարցերին: Այդ իսկ պատճառով վերջինիս պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: