«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում նշանակվել է Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը:
ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հաստատել է Գայանե Գասպարյանին այդ պաշտոնում:
Նորանշանակ ռեկտորի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: