ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, արցախահայություն, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ:

Մուտք գործելով 2025 թվական, մաղթում ենք, որ մեր երկիրն ու ազգը նոր ուժով, համազգային համախմբվածությամբ դիմակայեն ցանկացած մարտահրավերի։ Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ, միասնություն բերեն։

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․ «Մեզ համար պատվի ու արժանապատվության հարց է ամուր եւ հզոր Հայաստան կերտելը։ Իսկ դա միայն ցանկությամբ, պահանջելով կամ բարեմաղթանքներով չի տրվում։ Չարչարվել ու քրտնել է անհրաժեշտ»։

Եվ այո՛, մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Առանձնահատուկ շնորհավորում ենք այս օրերին սահմանում կանգնած երկրապահ կամավորականներին, մեր բանակին՝ քաջարի զինվորներին։

Շնորհավորում ենք Պատանի երկրապահներին, ովքեր մեր հզոր ապագա կերտողներն են։

Առանձնահատուկ շնորհավորում ենք մեր հերոս մայրերին, քույրերին, սահմանում մեր կողքին կանգնած կանանց։

Մեր խոնարհումը զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին։

Աստված պահապան մեր հայրենիքին, հայ ժողովրդին, բոլորիս ընտանիքներին։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։

Փա՛ռք մեր պետությանն ու պետականությանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել