Սիրելի՛ հայրենակիցներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, նշել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։
«Ցանկանում եմ 2025 թվականը բոլորիս համար ընթանա խաղաղության, համերաշխության ու լավատեսության մթնոլորտում:
Թող նոր տարին նշանավորվի մեր երկրի պետականության ամրապնդման ու հզորացման աննախադեպ առաջընթացով, շարունակական ձեռքբերումներով, մարտահրավերները հաղթահարեու վճռականությամբ, նոր հնարավորություններով ու գաղափարներով, յուրաքանչյուրիս ընտանիքի բարօրությամբ և երջանկությամբ:
Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի նախագահ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ»։