Տիգրան Ավինյանի կարգադրությամբ 40 միլիոն դրամ է հատկացվել երևանցի մարզիկ-մարզուհիներին պարգևատրելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 25-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացրած, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում հաղթանակ տարած երևանցի մարզիկ-մարզուհիները։

Կարգադրության մեջ ասվում է․

«Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով Երևանի քաղաքապետարանի (առանց վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժին 1 խմբի 1 դասի «1.Սպորտային միջոցառումների կազմակերպում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես պարգևատրում հատկացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացրած, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, Օլիմպիական խաղերում հաղթանակ տարած երևանցի մարզիկ-մարզուհիներին և իրենց մարզիչներին 40.000,0 (քառասուն միլիոն) հազար դրամ գումար՝ համաձայն կից հավելվածի:

2. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի վրա:

3. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի վրա»: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել