Սիրելի բարեկամներ, գիտեմ՝ շատերին դուր չի գա, նախապես ներողություն, բայց ասեմ. «ուղերձ», որպես էդպիսին, գրում են երկրի բարձրագույն քաղաքական ու հոգևոր ղեկավարները՝ վարչապետ, նախագահ, կաթողիկոս և ևս մի քանի հոգի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ուղերձը պարզապես շնորհավորանք չի: Դա անցած տարվա ամփոփում է, գնահատական, մեսիջներ՝ ներքին և արտաքին լսարանին ուղղված, և այլն:
Ուղերձը բավականին լուրջ քաղաքական տեքստ է, որը հղելու համար պիտի համապատասխան կարգավիճակ կամ կշիռ ունենալ:
Ես ինձ ուղերձ հղելու իրավունք չեմ վերապահում, բայց ուզում եմ կարճ ու սրտանց շնորհավորել բոլորիդ:
Առողջություն, ջերմություն ու հաջողություններ եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին 2025-ին: Եվ խաղաղություն ու բարեկեցություն մեր երկրին, շնորհավոր»,-հավելել է նա։