Դեկտեմբերի 16-ին, ժամը 20:50-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում այրվում է փայտե քոթեջ․ առկա է տարածման վտանգ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22։32-ին։ Այրվել է երկհարկանի փայտե քոթեջի առաջին հարկի մոտ 45 քմ փայտե կառուցատարրերը։
Հրշեջ-փրկարարները կատարել են տանիքի և առաստաղի մասնակի քանդման և հովացման աշխատանքներ: