Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում են փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ ), «BMW» և «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։